Միրզոյանը Լիխտենշտայնի փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

photo-2025-09-27-18-36-10-1758984078600-770x_

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում  է ունեցել Լիխտենշտայնի փոխվարչապետ, արտաքին գործերի, շրջակա միջավայրի և մշակույթի նախարար Սաբինե Մոնաունի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանին և Լիխտենշտեյնին միավորում են ընդհանուր արժեքներն ու հետաքրքրությունները՝ մարդու իրավունքների խթանում, ժողովրդավարական զարգացումը և միջազգային իրավական հարթակներում ակտիվ փոխգործակցություն։

Տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովման համատեքստում ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման կարևորությունը: Լիխտենշտեյնի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։

You may have missed