Կարևորում եմ «3+3» ձևաչափը, որը կարևոր հարթակ է նաև ՌԴ-ի հետ ավանդական երկխոսությունը զարգացնելու համար․ Փաշինյան

screenshot-2025-09-27-200939-1758989386529-770x_

ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, ռազմավարական գործընկերություն՝ Չինաստանի հետ, քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Իրանի և Վրաստանի հետ մեր երկխոսությունն ու եղբայրությունն ավելի տեսանելի է դառնում, որոնք չափազանց կարևոր են Հարավային Կովկասը խաղաղ, կայուն և զարգացող միջավայր տեսնելու համար։

Կարևորում եմ «3+3» ձևաչափը, որը կարևոր հարթակ է նաև ՌԴ-ի հետ ավանդական երկխոսությունը զարգացնելու համար, թեև երկկողմ ձևաչափով ակտիվ շփումներ ունենք»,- նշել է նա։

You may have missed