44-օրյայից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել․ Աբրահամյան

491924199-9687405434658221-7656870606301957179-n-770x-770x-770x-1749879150459-770x-1751694650236-770x-1752301695476-770x-1752471470923-770x-1754380786790-770x-1756357391126-770x-1-1757742184933-770x_

44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ինչպե՞ս կարող էր հաջողություն գրանցվել, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պատերազմի անմիջական վտանգի դեպքում, պետությունը խաղաղից պատերազմական ռելսերի չի տեղափոխում:

Երբ թշնամու ակնհայտ գործողությունների պայմաններում զորքերը պահպանությունից պաշտպանության ռեժիմի չեն բերվում:

Երբ կառավարումը ձախողվում է, իսկ կարևորագույն որոշումների վրա ազդեցությունը պատկանում է մարդկանց, ովքեր նույնիսկ մոտիկից համազգեստ չեն կրել կամ առաջնորդվում են բացառապես փառասիրության դիրքերից:

Երբ պահեստազորի` նախապես հաստատված պլանների փոխարեն իրականացվում է ջոկատ հավաքելու և հրամանատար ընտրելու ճանապարհը: Իսկ զորքը համալրելու փոխարեն ընտրվում է անհայտ ուղղությամբ ու անհայտ նպատակներով ջոկատների տեղակայումները:

Պարտության պատճառները շատ են, սակայն գլխավորը` պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակում հայտնված անձի գաղափարական, արժեհամակարգային մոտեցումներն էի, որի պարագայում այս պատերազմը չսկսված արդեն իսկ պարտությունը երաշխավորված էր»,-գրել է Աբրահամյանը։