ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է «Եբրայական մշակույթի բարեկամների խմբի» տնօրենի հետ

2025-09-25-21-22-29-1758820961907-770x_

Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն հանդիպել է «Եբրայական մշակույթի բարեկամների խմբի» համահիմնադիր և տնօրեն Գրեգորի Լաֆիտի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են մշակութային երկխոսության խթանման և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Դավիթ Կարապետյանը ընդգծել է Հայաստանում բազմաշերտ համայնքների խաղաղ համակեցության ավանդույթն ու երկխոսության առաջխաղացման ուղղությամբ երկրի հաստատակամությունը։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են կրթության, մշակույթի և միջկրոնական երկխոսության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ նախագծերի իրականացումը, այդ թվում՝ ցուցահանդեսների, ակադեմիական փոխանակման և հանրային դիվանագիտության միջոցառումների, ընդգծվել է հրեական և հայկական մշակութային ավանդը։

You may have missed