Արդարադատության նախարարն այսօր հայտարարել է, որ երկրում համաներման հարց չի քննարկվում ու սա այն դեպքում, որ 7 տարի է նման պրոցես չի եղել․ Տիգրան Աբրահամյան

f004daa60a34da5a5627a2d25ec9e541-m-1756790580734-770x-1758383782675-770x-1758819635395-770x_

Արդարադատության նախարարն այսօր հայտարարել է, որ երկրում համաներման հարց չի քննարկվում ու սա այն դեպքում, որ 7 տարի է նման պրոցես չի եղել, իսկ արդարադատության համակարգն այդպես էլ բանտերում պահման պատշաճ պայմաններ չի ապահովում, քրեակատարողական հիմնարկներն առավելապես ծանրաբեռնված են, ինչը հատկապես աշխատակազմի թերհամալրվածության պայմաններում բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ստեղծված իրավիճակը բերում է կալանավորվածների/դատապարտյալների համար լրացուցիչ բարդությունների, վերահսկողության թուլացման և բազմաթիվ խնդիրներ, որոնց հետևանքներն արտահայտվում են նաև կարգապահական խախտումների, ինքնավնասումների կամ ինքնասպանությունների տեսքով:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ մեր երկրում ողջ դատաիրավական համակարգը գործում է քաղաքական հետապնդումների ուղղությամբ, իսկ իրական, վտանգավոր հանցագործները դրսում թմրանյութեր են տարածում, կողոպուտներ և սպանություններ կազմակերպում:

2 շաբաթ առաջ այս ու բազմաթիվ այլ հանգամանքների մասին նաև գործընկերս` Հայկ Մամիջանյանը ԱԺ ամբիոնից խոսեց` շեշտելով, որ խոսքը քաղբանտարկյալների մասին չէ, այլ մարդկանց, որոնք այնպիսի հանցանք են կիրառել, որի համար որոշակի չափով ազատազրկվել են և հասարակության համար վտանգ չեն ներկայացնում»,-գրել է նա։

You may have missed