ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ջերմ զրույց ունեցա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ․ Միրզոյան

7b5e1c82-0f0e-43e2-b4d3-abb99423c573-1758729355704-770x_

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ջերմ զրույց ունեցա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունները՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման տեսլականին ու արտահայտված քաղաքական կամքին համահունչ:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին»,-հայտնում են ԱԳՆ-ից։