Ձերբшկшլվшծ անձ դեռևս չկա․ ամեն ինչ արվում է իրավապահների կողմից․ ոստիկանապետը՝ Մերձավանում տեղի ունեցած սպանnւթյnւնների մասին

download-1-1758735096828-770x_

Ձերբակալված անձ դեռևս չկա։ Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ բնականաբար չեմ կարող մանրամասներ ներկայացնել։ Ամեն ինչ արվում է իրավապահների կողմից։

Այս մասին ոստիկանության Վաղարշապատի բաժանմունքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ խոսելով նախօրեին Մերձավանում տեղի ունեցած սպանությունների մասին: Ոստիկանապետը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դրա անհրաժեշտությունը տեսնի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել:

Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։