Պապիկյանը մասնակցել է ՉԺՀ պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

5359510949775669254-1758201868886-770x_

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել միջոցառման մասնակից գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ընդունելությանը նախորդել է նախարարի շրջայցը թանգարանային համալիրում: