Հայկազ Բաղմանյանի նկատմամբ կիրառված 40 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը դատարանը թողեց անփոփոխ

dc6c3666-0ee5-45c8-ba2d-8c945f144f64-w1080-h608-1756965642208-770x-1758134798503-770x_

Դատարանի որոշմամբ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնվել է անփոփոխ:

Բաղմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ 40 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը պետք է պահպանվեն։

Հիշեցնենք, որ Հայկազ Բաղմանյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և փողերի լվացման համար։