Օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ

8b0edaf385e95dd6cdcf1fb96a5d5741-1673289053-1758033925426-770x_

Հայաստան 2025 թվականի օգոստոսին այցելել է 334,396 զբոսաշրջիկ, այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։

Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300,919։

2025 թ. հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Տարվա սկզբից մինչև օրս Հայաստան է այցելել 1,505,123 զբոսաշրջիկ։