Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

2025-09-10-20-32-11-1757521946748-770x_

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Հակոբ Մկրտչյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Հակոբ Մկրտչյանը 2014 թվականի Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է, 2019 թվականի աշխարհի առաջնության, 2019, 2024 թվականների Եվրոպայի առաջնությունների չեմպիոն է:

You may have missed