Բամիան կամրացնի սիրտը, կպայքարի քաղցկեղի դեմ. այն ամեն օր ուտելու պատճառները

image_750x_W4SFjynJ5xw2b

Բամիայի կիրառման ոլորտը բավականին լայն է, այն տնտեսապես կարևոր բանջարաբոստանային մթերք է, քանի որ օգտագործվում են բույսի բոլոր մասերը՝ թարմ տերևները, բողբոջները, ծաղիկները, ցողունը և սերմերը։ Դրանք կարելի է ավելացնել աղցանների, տաքուտեստների մեջ, օգտագործել թարմ, չորացրած, տապակած կամ խաշած վիճակում։

 

Անկախ նրանից, թե ինչպես եք այն օգտագործում, բամիան մանրաթելերի, B խմբի վիտամինների, մագնեզիումի, ֆոլաթթվի և այլ վիտամինների հարուստ աղբյուր է:

 

Բամիայի պատիճների ներսում գտնվող մածուցիկ նյութը կազմված է էկզոպոլիսաքարիդներից և գլիկոպրոտեիններից և ունի մի շարք օգտակար հատկություններ։ Այն հարուստ է սննդային մանրաթելերով, պարունակում է վիտամին B6-ի և ֆոլաթթվի օրական արժեքի մոտ 10%-ը։

 

Բամիան հակաօքսիդանտներով հարուստ մթերք է, ինչը նշանակում է, որ այն կարող է պայքարել ազատ ռադիկալների ազդեցության դեմ, բարելավել սրտանոթային աշխատանքը և պաշտպանել սրտի կորոնար հիվանդությունից, 2-րդ տիպի շաքարախտից, մարսողական համակարգի հիվանդություններից և, նույնիսկ, քաղցկեղի որոշ տեսակներից: Բացի այդ, այն պարունակում է այլ օգտակար վիտամիններ և հանքանյութեր, այդ թվում՝ թիամին, ռիբոֆլավին (վիտամին B2) և ցինկ։

 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ բամիայի սերմերը հատկապես հարուստ են պաշտպանիչ միացություններով, ինչպիսիք են`

 

պոլիֆենոլային միացությունները,

 

օլիգոմերային կատեխինները,

 

ֆլավոնոլի ածանցյալները,

 

ֆլավոնոլ գլիկոզիդները։

 

Բացի մի շարք օգտակար հատկություններից, այն պարունակում է սոլանին, որը հակացուցված է հոդերի հիվանդություններ ունեցող մարդկանց, քանի որ այն սրում է և հրահրում արթրիտի զարգացումը։ Բամիան հարուստ է ֆրուկտաններով (ածխաջրերի տեսակ), որը կարող է առաջացնել գազեր, ջղաձգումներ, փորլուծություն և փքվածություն։ Բամիայի բաղադրության մեջ պարունակվող օքսալատները կարող են խորացնել նաև երիկամային հիվանդությունները։

You may have missed