Երևանի երկնքում կուտակված ծխի ամպը գոյացել է հրդեհից․ մանրամասներ

9240632c-0cc8-4b84-a101-47062f7f9562-1757519655253-770x_

Երևան քաղաքի երկնքում կուտակված ծխի ամպը գոյացել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հարակից «Սև քար» և «Զառ» անվանմամբ հատվածների միջնամասում գտնվող խոտածածկ տարածքում բռնկված հրդեհից։ Այս մասին հայտնում է Radar Armenia-ն։

Երևան քաղաքից մեկնել են 3 մարտական հաշվարկ՝ հրդեհաշիճման աշխատանքներին օժանդակելու նպատակով։ Ժամը 19:25-ի դրությամբ հրդեհը մարվել է։

You may have missed