Արմավիրում սննդային թունավորմամբ ԲԿ տեղափոխված 8 քաղաքացու վիճակը միջին ծանրության է. ԱՆ

shutterstock-245905492-1200x675-1757335305047-770x_

Սննդային թունավորմամբ Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են Առողձապահության նախարարությունից:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մարզային բժշկական կենտրոնում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Այսօր՝ սեպտեմբերի 08-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: