ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, այլև Ռուսաստանը

St25EsIfLqdwlctN3SZRY6taVBoSnv1jLYo2KHt0 (1)

Շանհայի համագործակցության կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, այլև Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին։

 

 

Նշվում է, որ Ադրբեջանի անդամակցության արգելափակման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ, և կողմերը համաձայնության են եկել այդ հարցում միասնական դիրքորոշում հայտնել:

«Ռուսաստանը Հնդկաստանին դուրս է բերել առաջին պլան՝ ինքը մնալով ստվերում», – դիվանագիտական աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։