ՀԱՊԿ-ն այսօր միակ ռազմաքաղաքական կառույցն է, որ պաշտպանում է անդամ պետությունների շահերը․ Մուրավեյկո

screenshot-2025-08-31-201357-800x419-1756659369384-770x_

Բելառուսի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն ելույթ է ունեցել ՀԱՊԿ զորավարժությունների արարողության ժամանակ․

«ՀԱՊԿ-ն այսօր թերևս միակ ռազմաքաղաքական կառույցն է, որը հետխորհրդային տարածքում պաշտպանում է անդամ պետությունների շահերը։ Այսօր ռազմաքաղաքական իրավիճակը, որը ձևավորվում է աշխարհում, այնպիսին է, որ այն չի կարելի խաղաղ անվանել, և մենք պետք է այս պայմաններում վառոդը չոր պահենք։ Այդ իսկ պատճառով մենք մեծ ուշադրություն ենք դարձնում կառավարման մարմինների և շտաբների, զորքերի պատրաստմանը, Հավաքական անվտանգության համակարգին։

Այսօր այդ շարքում կանգնած են հաղթողների սերնդի ժառանգները, և ես վստահ եմ, որ նրանք բոլորը պատվով կկատարեն իրենց երկրների պաշտպանության և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման իրենց պարտքը»,– նշել է նա: