Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել. Ալիևը՝ Ծինփինին

photo-2025-08-31-10-00-14-1756623133378-770x_

Երևանի և Բաքվի միջև կարգավորման և խաղաղության շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջև, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Սի Ծինփինն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը կայուն խաղաղության ապահովման համար: Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, նա նշել է, որ Չինաստանը պաշտպանում է Ադրբեջանի սուվերեն զարգացման տեսլականը: