Էրդողանը Չինաստանում Պուտինին կհայտնի Ուկրաինայի հարցում միջնորդ լինելու պատրաստակամության մասին․ թուրքական ԶԼՄ

putin-erdogan-meeting1-1756627871326-770x_

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Չինաստանում նախատեսված բանակցությունների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհայտարարի Անկարայի պատրաստակամության մասին՝ ցանկացած ներդրում ունենալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում, հաղորդում է թուրքական կառավարամետ «Սաբահ» թերթը։

«Էրդողանը, ինչպես Պուտինի հետ նախատեսված հանդիպման ժամանակ, այնպես էլ իր ելույթում, կշեշտի, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում», – մանրամասնել է թերթը։