Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Չինաստան

photo-2025-08-30-18-22-10-1756564060268-770x_

Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Չինաստան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախագահին և առաջին տիկնոջը դիմավորել են Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Լեչենը և այլ պաշտոնյաներ։

Նշենք, որ Ալիևը կմասնակցի գոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին;

Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։