Արտատարածաշրջանային ուժերի առկայությունը մտահոգիչ է և պետք է մշակել մեխանիզմներ՝ այդ անհանգստությունները նվազեցնելու համար. Իրանի ԶՈՒ ԳՇ պետը՝ Արմեն Գրիգորյանին

photo-2025-08-30-17-54-01-1756562516024-770x_

Արտատարածաշրջանային ուժերի առկայությունը մտահոգիչ է և պետք է մշակել մեխանիզմներ՝ այդ անհանգստությունները նվազեցնելու համար, ISNA-ի փոխանցմամբ, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մուսավին

«Պատմական փաստերը վկայում են տարածաշրջանում ԱՄՆ-ի բացասական դերի մասին»,- նշել է նա։

ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից հայտնում են, որ Մուսավին ընդգծել է, որ պատմականորեն Հայաստան-Իրան հարաբերությունները բարիադրացիական ու եղբայրական են: ԱԽ քարտուղարն իր հերթին ընդգծել է ներկա հարաբերությունների բարձր մակարդակը:

Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչի շրջանակում Մուսավին ողջունել է տարածաշրջանում հաստատվելիք խաղաղությունն ու կայունությունը:

Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը: