Ինքնությունը չպարզված անձը Ստեփանավանի տարբեր խանութներում կեղծ թղթադրամներով առևտուր է արել

Q2EyEGEKuL5xigIryxwS8b0WDJB8O5To2B5xuHi3

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն օգոստոսի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ինքնությունը չպարզված անձը Ստեփանավանի տարբեր խանութներում կեղծ թղթադրամներով առևտուր է անում, նաև մոտը թմրամիջոց կա։ Նույն օրը Աքորի գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։

 

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են երիտասարդի տունը՝ հայտնաբերելով թմրամիջոցների նմանվող մոտ 110 գրամ զանգվածներ։ Երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։