Մարկո Ռուբիոն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է «Եվրաեռյակի» ԱԳՆ ղեկավարների հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի հարցով բանակցություններ է վարել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի, Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմիի հետ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոթը։
«Նրանք բոլորը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ չստանա միջուկային զենք»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ «Եվրաեռյակի» երկրները մտադիր են վերականգնել պատժամիջոցներն Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով միջուկային համաձայնագրերը խախտելու մեջ։
