Դեսպանաժողովի ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է դիվանագիտական ծառայության կատարելագործման նպատակով իրականացված և ծրագրվող բարեփոխումներին

539808300-1177999074357588-1519252279708505130-n-1756315189173-770x_

Կապանում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում օգոստոսի 27-ին քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական, վարչատնտեսական, հյուպատոսական բնույթի հարցեր: Հատուկ անդրադարձ է արվել դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված նախաձեռնություններին:

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է զեկույց նախորդ՝ 2024 թվականի դեսպանաժողովից ի վեր իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել դիվանագիտական ծառայության կատարելագործման նպատակով իրականացված և ծրագրվող բարեփոխումներին։

Ի թիվս այլ նախաձեռնությունների, անդրադարձ է կատարվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում և այլ կարգավորումներում առաջարկվող փոփոխություններին։