Ջրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել

sevana-litch-1024x682-1-1756125836832-770x_

Օգոստոսի 25-ին, ժամը 15։51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված մոտորանավակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ափից մոտ 200 մ հեռավորությունից  ջրափրկարարներն ափ են դուրս բերել երկու քաղաքացու և մոտորանավակը։