ՌԴ-ի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա. Էրդողան

65f1bdcbb639c65f1bdcbb639d171034157965f1bdcbb639a65f1bdcbb639b.thumb

Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը շատ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա. այս մասին ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի կապակցությամբ։

«Երկաթուղին մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար», – նշել է նա:

Նրա խոսքով՝ այս գծի գործարկումը կբարձրացնի արտադրությունն ու արտահանումը Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի շրջաններում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքները և կբարձրացնի Միջերկրական ծովի զբոսաշրջային ներուժը։