Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

29d63f19b1fd06964184f134cf628a37-m-1755774137826-770x_

Հյուսիսային Օսեթիայում դադարեցվել է բեռնատար տրանսպորտի երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները` օգոստոսի 21–ին Մոսկվայի ժամանակով 02:00-ից արգելվել է «Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր» հատվածում ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով», – ասված է հաղորդագրության մեջ:

Երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությունից հետո։