Աթենքի օդանավակայանում հույն մաքսավորները կես տոննա կոկաին են առգրավել

default-6-1755432515964-770x_

Աթենքի միջազգային օդանավակայանում հույն մաքսավորներն առգրավել են 500 կիլոգրամ կատ՝ խթանիչ թմրամիջոց, հայտնում է Kathimerini-ն։

Կատը, որը նաև անվանում են «բնական կոկաին», կախվածություն առաջացնող հոգեակտիվ նյութ է, որը ստացվում է Catha edulis բույսից, որն աճում է Աֆրիկյան եղջյուրում, Արաբական թերակղզու հարավում և Արևելյան Աֆրիկայի ափերի երկայնքով։ Ապօրրինի բեռը թաքցված է եղել չորս բեռնախմբաքանակներում, որոնք պիտակավորված են եղել որպես վարագույրներ, սավաններ և գործվածքներ, և որոնք տարանցիկ կերպով Իսրայելից ուղևորվում էին Միացյալ Նահանգներ։

Օդանավակայանի բեռների ժամանակավոր պահպանման գոտում ընտրանքային ստուգման ժամանակ մաքսանենգության դեմ պայքարի տեսուչները հայտնաբերել են կատի չորացրած տերևներով փաթեթներ և ընդհանուր առմամբ առգրավել 500 կիլոգրամ։

Առգրավվածի գումարը գնահատվում է շուրջ 1,5 միլիոն եվրո։ Սա մինչև օրս Աթենքի օդանավակայանում կատի ամենախոշոր առգրավումն է։ Նախորդ խոշոր գտածոները ներառել են 458 կիլոգրամ՝ 2014 թվականի դեկտեմբերին, և 34 կիլոգրամ՝ 2022 թվականին։

You may have missed