Մենք շատ զգայուն ենք սահմաններին օտարերկրյա ուժերի ներկայության նկատմամբ, Հայաստանն ինքը գիտակցում է դրա հետևանքները. Իրանի ԱԳՆ

1404010410300039732451764-1755421905715-770x_

Իրանն ուշադիր հետևում է իր հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով տեղի ունեցող իրադարձություններին. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, ասել է արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղերին՝ զգուշացնելով, որ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը վնասակար կլինի և կավելացնի աշխարհաքաղաքական բարդությունները։

Բաղային ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունն Իրանի և տարածաշրջանային այլ պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար՝ մեջբերելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նկատառումներ։

Նա նշել է, որ Իրանը «բաց աչքերով» հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և չի թերագնահատի որևէ զարգացում։

Բաղաիի խոսքով՝ արտաքին միջամտությունը և տարածաշրջանից դուրս ուժերի ներկայությունը միայն կխորացնեն աշխարհաքաղաքական բարդությունները և որևէ կառուցողական նպատակի չեն ծառայի։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված համաձայնագրին՝ նա նշել է, որ 12-րդ հոդվածը սահմանում է, որ նրանց ընդհանուր սահմանների երկայնքով օտարերկրյա ռազմական ուժեր չեն տեղակայվի։

«Մենք շատ զգայուն ենք այդ հարցի նկատմամբ, քանի որ Հայաստանն ինքը գիտակցում է օտարերկրյա ուժերի ներկայության հետևանքները», – հավելել է Բաղային։

Խոսնակը նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ և աջակցելու Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունն ամրապնդող ցանկացած նախաձեռնության։