ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան ՔԿՀ-ից շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը ՔԿՀ-ում վատացել է. նրան այս գիշեր ՔԿՀ-ից շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց. այս մասին, «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, հայտնել է քաղաքական գործչի որդին:
Նա հավելել է, որ հայրը երկար չի մնացել, նախատեսված հետազոտությունները չի անցել, քանի որ կիրակի է, նրան կրկին տեղափոխել են ՔԿՀ։
«Սա խայտառակություն է։ 70-ամյա քաղաքական գործչին կալանավորել են քաղաքական կարծիքն արտահայտելու համար: Հորս վատ վիճակը բավարար չէր նրան հիվանդանոցում պահելու համար։ Բեն Լադենն էր, աշխարհի հանցագործն էր, որ կիրակի մնար հիվանդանոցում, մեծ խնդիր կլիներ դրանից», – ասել է Սամվել Հակոբյանը։
Նշենք` Ռուբեն Հակոբյանին 2 ամսով կալանավորել են հուլիսի 19-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։
