Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է խմելու ջրի որակի կասկածների դեպքում զանգահարել թեժ գիծ

bb51381dab7bb50982567c4bd44bf36d-1754894522547-770x_

Հաշվի առնելով վերջին շրջանում խմելու ջրի որակի վերաբերյալ բնակչության կողմից ահազագերի աճող քանակը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առաջարկում է խմելու ջրի որակի անվտանգության հետ կապված կասկածներ ունենալու դեպքում զանգահարել Տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության 81 07 հեռախոսահամարով կամ դիմում-բողոք ներկայացնել: Այս մասին հաղորդագրություն է տարածել տեսչական մարմինը: