Էրդողանը նախարարների կաբինետի նիստում կքննարկի Հայաստան-Ադրբեջան համատեղ հռչակագրի ստորագրումը

2023-01-18t105606z-1411367087-rc2ysy9c5s8l-rtrmadp-3-turkey-election-erdogan-pic4-zoom-1500x1500-22294-1754895348180-770x_

Այսօր Թուրքիայի նախագահական նստավայրում տեղի կունենա այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ նախարարների կաբինետի նիստ, որի օրակարգում է նաև Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համատեղ հռչակագրի քննարկումը:

Նշվում է, որ Անկարան գոհ է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացից։ Կանցկացվեն խորհրդակցություններ տարածաշրջանում հետագա կայունության ապահովման կարևորության վերաբերյալ։

Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում: