ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում. վաղը կմեկնարկեն հայ–ամերիկյան զորավարժությունները

NEWS.am–ի տեղեկություններով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի KC-135R տեսակի ինքնաթիռներ վայրէջք են կատարել Երևանում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգոստոսի 12-20-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, ենթադրվում է, որ ռազմաօդային ուժերի ինքնաթիռների Հայաստան ժամանման պատճառը հենց զորավարժությանը մասնակցությունն է։
Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

