Հունաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարված համաձայնագրերը

2025-08-10-22-03-35-1754849034384-770x_

Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարված համաձայնագրերը՝ որպես կարևոր քայլ Հարավային Կովկասում տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրությունից, Հունաստանը բարձր է գնահատում երկու կողմերի, ինչպես նաև ԱՄՆ կառավարության ջանքերը, որոնք հնարավոր դարձրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը։

Երկու երկրների միջև վերջնական Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը կլինի հարատև խաղաղության և բարեկեցության ապահովման հաջորդ քայլը` որպես առաջնորդող սկզբունքներ ունենալով ինքը իշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։