Գրեթե 40 տարվա զինվшծ hակամարտությունից հետո ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը պատմական շրջադարձային պահ է և հույսի նշան․ Իտալիայի փոխվարչապետ

salvini-770x-1754736810778-770x_

Գրեթե 40 տարվա զինված հակամարտությունից հետո ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը պատմական շրջադարձային պահ է և հույսի նշան։ Երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին, դա միշտ հիանալի նորություն է։ Այս մասին հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին։

«Թող այս քայլը նաև լավ նախանշան լինի աշխարհի այլ պատերազմական գոտիների համար, հատկապես օգոստոսի 15-ին Ալյասկայում Թրամփի և Պուտինի միջև կայանալիք հանդիպման նախօրեին։

Այսօր, ավելի քան երբևէ, բոլորի հանձնառությունը պետք է լինի մեկ ուղղությամբ՝ խաղաղություն»,- նշել է նա։