Ալբանիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը
Ալբանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական հանգրվանը, որը պաշտոնականացվել է Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի հատուկ առաջնորդությամբ։ Մենք բարձր ենք գնահատում երկու ազգերի տեսլականը՝ բաժանման փոխարեն երկխոսությունը ընտրելու հարցում՝ նշանավորելով տասնամյակներ տևած հակամարտության ավարտը և հիմք դնելով հարաբերությունների լիակատար կարգավորմանը։ Այս մասին նշված է Ալբանիայի ԱԳ նախարարության X-ում արված գրառման մեջ։
