Զելենսկին կրկին մերժել է տարածքներ «փոխանակելու» գաղափարը, որը նախկինում հնչեցրել էր Թրամփը

66f0d80d617b966f0d80d617ba172705998166f0d80d617b766f0d80d617b8.thumb

Զելենսկին կրկին մերժել է տարածքներ «փոխանակելու» գաղափարը, որը նախկինում հնչեցրել էր Թրամփը:

«Մենք Ռուսաստանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չենք տեսնում։ Ռուսները չեն ցանկանում դադարեցնել սպանությունները, նրանք ներդրումներ են կատարում պատերազմի մեջ և նաև առաջ են մղում ուկրաինական տարածքը ուկրաինական տարածքով «փոխանակելու» գաղափարը՝ հետևանքներով, որոնք ոչինչ չեն երաշխավորում, բացի ռուսների համար պատերազմը վերսկսելու ավելի հարմար դիրքերից», – գրել է Ուկրաինայի նախագահը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ զրույցից հետո։