Ալիևը Վաշինգտոնում հանդիպել է Ուիթքոֆի հետ. SOCAR-ը և ExxonMobil-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

photo-2025-08-08-00-02-05-1754636587790-770x_

Օգոստոսի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ, հատնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բացի այդ, Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի և ExxonMobil-ի միջև ստորագրվել է «Համագործակցության հուշագիր»։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և ExxonMobil-ի փոխնախագահ Ջոն Արդիլը։