Մոսկվայում կինը ծննդաբերելուց հետո նորածնին գցել է զուգարանը

shutterstock-737761924-pic4-zoom-1500x1500-94268-1754649521612-770x_

Մոսկվայում դատարանը խափանման միջոց է ընտրել ՌԴ մայրաքաղաքի բնակչուհու համար, ով նորածին երեխային զուգարան է նետել։ Այս մասին հայտնել է քաղաքային դատախազությունը։

Դեպքը տեղի է ունեցել Գեներալ Դորոխով փողոցում՝ հանրակացարանում։ Նորածինը հայտնաբերվել է զուգարանում, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Անհրաժեշտ գործողությունների ընթացքում քննիչները պարզել են մոր ինքնությունը և ձերբակալել նրան, նրան մեղադրանք է առաջադրվել։ Հարցաքննության ընթացքում կինն ամբողջությամբ ընդունել է մեղքը: Նա կալանավորվել է։