Ավտոմեքենայի պայթյունից տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են․ նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր․ ԱՆ

screenshot-9-1754480190341-770x-1754489741358-770x_

Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր:

1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է: