ՔԿ նախագահը և Գերմանիայի դեսպանը քննարկել են կիբեռանվտանգության ոլորտի հարցեր

f7nAS56mPNCX2U49xdJY77DW4kUHldtZA9XA3D2x

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

 

Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար:

Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային իրավական համագործակցության շրջանակներում:

 

Կողմերն արձանագրել են, որ իրավական փոխօգնության հարցումները կատարվում են սեղմ ժամկետներում, ինչը խոսում է համագործակցության արդյունավետության և փոխադարձ վստահության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քննիչների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման, փորձի փոխանակման, իրավական խորհրդատվության և վերապատրաստումների հնարավորությունները՝ հատկապես փողերի լվացման, բանկային խարդախությունների և կիբեռանվտանգության ոլորտում: