Թուրքիայում նշանակվել է ԶՈւ ԳՇ նոր պետ

ddd-1754410358610-770x_

Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի որոշմամբ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը թոշակի է ուղարկվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նրա փոխարեն նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:

2021 թվականին գեներալ դարձած Բայրաքթարօղլուն 2023-ից զբաղեցնում էր Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնը: Այժմ այդ պաշտոնին նշանակվել է գեներալ Մեթին Թոքելը:

Ծովային ուժերի հրամանատար Էրջյումենթ Թաթլըօղլուի և օդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի լիազորությունները երկարաձգվել են մեկ տարով:

Ուշագրավ է, որ այս նշանակումները տեղի են ունենում Սիրիայում շարունակվող անորոշության պայմաններում։ Գեներալների ընդհանուր թիվը 316-ից հասել է 332-ի: