Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն փորձագիտական մակարդակով նախապատրաստական աշխատանքներից հետո. Կրեմլ

344210-1754299473746-770x_

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, բայց միայն փորձագիտական մակարդակով նախապատրաստական աշխատանքներից հետո. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպման նախապատրաստական աշխատանքները դեռևս չեն արվել:

Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանը շարունակում է հանձնառու լինել Ուկրաինայի հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելուն: