Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցությունը

photo-2025-08-04-16-58-01-1754314079599-770x_

Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցությունը: Մասնավորապես՝ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպում է ունեցել Պակիստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նավիդ Աշրաֆի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական համագործակցության զարգացումը, համատեղ զորավարժությունների կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։