Հրաչյա Քոչար փողոցում, վնասված դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս ու հասնում Փափազյան փողոց, Բարեկամության մետրո

screenshot-2-1753778658217-770x_

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Արաբկիր վարչական շրջանում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, Հրաչյա Քոչար փողոցում, դեռ խորհրդային տարիներից գործող, կեղտաջրերի համար օգտագործվող դիտահորի վնասման պատճառով կեղտաջուրը դուրս է գալիս և հոսում՝ հասնելով Փափազյան փողոց, անգամ Բարեկամության մետրո:

Արդեն 5 ժամից ավելի է՝ Վեոլիա Ջուր ընկերության Երևանի մասնաճյուղի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով սկսել են հին, վնասված կոյուղատարը փոխելու աշխատանքները, սակայն կեղտաջրերի հոսքը չի դադարում ու ամբողջ տարածքում տիրում է նաև գարշահոտություն: