Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

c67d98a116c09d152e2d06444daddd66-xl-1753538878532-770x_

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 16-22-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Նոր Նորքում՝ հուլիսի 19-ին և 21-ին,

Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

Արաբկիրում՝ հուլիսի 19-ին և 20-ին,

Շենգավիթում՝ հուլիսի 21-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ հուլիսի 16-ին, 19-22-ին,

Նոր Նորքում՝ հուլիսի 19-22-ին,

Արաբկիրում՝ հուլիսի 21-ին և 22-ին,

Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։