Ուկրաինան ԵՄ և ՆԱՏՕ ներքաշելու հետագա փորձերը կխախտեն Արևմուտքի և Ռուսաստանի միջև ուժերի հավասարակշռությունը և կհրահրեն Մոսկվայի կողմից պատասխան գործողություններ. Օրբան

photo-2025-07-26-15-03-51-1753528684135-770x_

Ուկրաինան ԵՄ և ՆԱՏՕ ներքաշելու հետագա փորձերը կխախտեն Արևմուտքի և Ռուսաստանի միջև ուժերի հավասարակշռությունը և կհրահրեն Մոսկվայի կողմից պատասխան գործողություններ: Ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նրա խոսքով, Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը անընդհատ աճում է, և պետք է ջանքեր գործադրվեն այն կանխելու համար։

«Յուրաքանչյուր համաշխարհային պատերազմից առաջ մեծ տերությունների միջև մրցակցությունը սրվում է, սպառազինությունների մրցավազքը սրվում է, և զինված հակամարտությունների թիվն ավելանում է։ Կոչ եմ անում ջանքեր գործադրել խաղաղությունը պահպանելու համար։ Մենք պետք է հնարավորինս շուտ հասնենք հրադադարի»,- ընդգծել է Հունգարիայի վարչապետը։