ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի ԶՈւ ԳՇ պետը քննարկել են պաշտպանությանն առնչվող հարցեր

0725254d9bf4bdba2840b88087e1592a6188ac-1753467972186-770x_

Հուլիսի 25-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Տիերի Բյուրկարդին (Thierry Burkhard)։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։