Ալիևի հայտարարություններից ֆոնին Ռուսաստանում առաջարկել են Ադրբեջանի հետ վիզային ռեժիմ սահմանել

qZRWK8pe9jGyZbuRt6tfWDNCk6SsBjfFSbjswgwO

Սառը պատերազմը չի ավարտվել ԽՍՀՄ փլուզմամբ, ընդհակառակը, հիմնական խաղացողները՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և Թուրքիայի տեսքով, նոր պոտենցիալ դաշնակիցներ են ձեռք բերել նախկին Վարշավայի պայմանագրի երկրներից, Խորհրդային Միության գրեթե բոլոր նախկին հանրապետություններից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի անդամ,Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային հանձնաժողովի նախագահ Կիրիլ Կաբանովը՝ քննադատելով Ադրբեջանի գործողությունները՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններից հետո:

«Ալիևի բացահայտ հակառուսական ելույթից հետո մենք պետք է մտածենք վիզային ռեժիմ մտցնելու մասին, առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ։ Միայն նման կոնկրետ և հստակ քայլերով կարող ենք կանխել մեր թշնամիների կողմից հնարավոր ավելի լուրջ ոչ բարեկամական գործողությունները։ Մենք պետք է անմիջապես ուժեղ «հարված» տանք նրանց, որպեսզի ավելի բարձրանալու հիմար ցանկություն չլինի։ Եվ բարեկամության և գործընկերության մասին հեքիաթներով հին ձայնասկավառակը, որը որոշ մարդիկ սիրում են պտտել սովորությունից դրդված, պայթել է և այլևս պիտանի չէ վերարտադրման համար»,- գրել է Կաբանովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը միջազգային հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ 2024 թվականի վերջին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) օդանավի կործանման պատճառով:

 

 

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել AZAL-ի J2-8243 չվերթը կատարող Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել էր 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ռուս կապիտան Դմիտրի Պալադիչուկի բացատրական գրությունը, որը նկարագրել է, թե ինչպես է 2024 թվականի դեկտեմբերին Գրոզնիում անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ստացել ադրբեջանական AZAL-ի օդանավի վրա կրակ բացելու հրաման և, իր հերթին, այդ հրամանը փոխանցել օպերատորին։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները կրկին սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։