Շնորհակալություն ձեր արածի համար, շարունակեք նույն կերպ. Ալիևն ուկրաինացի լրագրողից նվեր է ստացել Ուկրաինայի ԶՈՒ շևրոնները

e5f212cb151ed7ca2a21974d324d397f-1753082504784-770x_

Ուկրաինացի լրագրող Ելենա Գուրբանովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրել է Ուկրաինայի զինված ուժերի տարբերանշան (շևրոններ): Տեսանյութը, որտեղ նա Ալիևին է հանձնում տարբերանշան, հրապարակել է Գերագույն ռադայի պատգամավոր և «Եվրոպական համերաշխություն» կուսակցության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն Telegram ալիքում:

Դա տեղի է ունեցել օկուպացված Շուշիում III գլոբալ մեդիա ֆորումում։ Ադրբեջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել լրագրողին։

«Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեր արածի համար։ Շարունակեք նույն կերպ»,- ասել է Ալիևը։

Մայիսին Ալիևը խոստացել էր շարունակել մարդասիրական օգնություն տրամադրել Կիևին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիխայի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը նշել էին, որ Բաքուն և Կիևը «մշտապես աջակցել են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»։