Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

erdvoghan-pvoutin-1024x690-1752852588297-770x_

Թուրքիայի և ՌԴ նախագահներ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ին։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

Հաղորդվում է, որ Էրդողանը Պուտինին հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորության և Ստամբուլում դրանք ընդունելու պատրաստակամության մասին։ Թուրքիայի նախագահը հայտարարել է այդ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին: